«Փոխվարչապետի հայտարարությունը վաղը մեր քթից են բերելու». Գևորգ Պետրոսյան

ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը զարմացած է` փոխվարչապետը խորհրդական չունե՞ր, որ խորհուրդ տար` ինչպես ձևակերպել ասելիքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը կարծում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ՍԴ–ի մասին հայտարարություն անելուց առաջ այն պիտի քննարկեր խորհրդականի հետ։ Նա այդ մասին ասաց այսօր Ազգային ժողովում` պատասխանելով լրագրողների հարցերին։

«Երեկ առաջին փոխվարչապետը հայտարարեց, որ ՍԴ–ում քաղաքական խնդիր կա։ Չեմ ուզում վիրավորական արտահայտություն անել, սակայն վաղը մեր քթից են բերելու, որ ասում են` ամենաապաքաղաքական մարմնում քաղաքական խնդիր կա։ Լավ, ես զարմանում եմ` էդ մարդիկ խորհրդական չունե՞ն»,–ասաց նա։

Պատգամավորի խոսքով` ինքը նույնպես ՍԴ–ի շուրջ ստեղծված իրավիճակում քաղաքական տարրեր է տեսնում, չնայած այն հանգամանքին, որ միշտ փորձում է իրավական գնահատական տալ նման դեպքերին, հետո նոր` քաղաքական։

Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Հիշեցնենք, որ Ավինյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ վստահ է` ՍԴ–ն այս պահին լեգիտիմության խնդիր ունի։

ՍԴ–ի նման վերաբերմունքն ԱԺ–ի նկատմամբ անարձագանք չի մնա. Մակունց

Հարցին` եթե լեգիտիմության խնդիր կար, ինչպե՞ս է ստացվել, որ նորընտիր իշխանությունը մեկ տարուց ավելի է` մասնակցել է ՍԴ–ի կազմակերպած միջոցառումներին, Ավինյանը պատասխանել էր, որ ՍԴ–ն պետական ինստիտուտ է, որի նկատմամբ պետք է հարգանք լինի։ Սակայն, մյուս կողմից, ըստ ՀՀ փոխվարչապետի, իրենք չեն կարող «աչք փակել» այն խնդիրների վրա, որոնք կան ՍԴ–ում։

«ՀՔԾ-ն քաղաքական հրահանգներ ոչ ստանում է, ոչ էլ կատարում». Խաչատրյանը՝ Թովմասյանի մասին