Նախարարների աշխատավարձերը բարձրացնելը ճիշտ էր. ԱԺ փոխխոսնակը` գաղտնի որոշման մասին

Նախարարների աշխատավարձերի բարձրացման մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չի տրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. Նախարարների աշխատավարձերը բարձրացնելը ճիշտ էր։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Եթե աշխատավարձերը պետք է բարձրացվեն, ապա առաջին հերթին`պետական մարմինների աշխատակազմերի աշխատավարձերը»,– ասաց նա։

Ինչ վերաբերում է պատգամավորների աշխատավարձերի հնարավոր բարձրացմանը, ԱԺ փոխխոսնակը ճիշտ չհամարեց այդ մասին խոսելը։

Վարչապետն ամենամեծ ցանկության դեպքում էլ չէր կարող աշխատավարձ բարձրացնել. Գևորգ Պետրոսյան

Հիշեցնենք` հոկտեմբերի 21-ին «Հետքը» գրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։

Փաշինյանի գաղտնի հանձնարարականով բարձրացել են նախարարների, փոխնախարարների աշխատավարձերը

Ըստ «Հետքի»` Փաշինյանն աշխատավարձերի բարձրացման հանձնարարականը տվել է հուլիսին։

ՀՀ կառավարությունն այս տեղեկությունն առայժմ ո՛չ հերքել է, ո՛չ հաստատել։