Խնդիրն այն է, որ հիմնական գործող դեմքերից մեկը՝ Միացյալ Նահանգները, ալևս չի պատրաստվում Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների պատասխանատվությունն իր վրա վերցնել: Դրան գումարած՝ Դոնալդ Թրամփը փող ծախսելուն գերադասում է փող աշխատելը: Ու եթե ամերիկյան (ու ընդհանրապես աշխարհով մեկ գործող) գլոբալիստ-լիբերալները հույս ունեն, թե Թրամփից հետո եկած ամերիկյան նախագահը այլ կերպ է մտածելու, ապա հիասթափեցնեմ՝ մոտակա մի քանի տարում Թրամփը չի փոխվելու. ԱՄՆ-ի ներկայիս նախագահը բոլոր նախադրյալներն ունի ևս մեկ անգամ ընտրվելու: Ու հիմա դա արդեն բոլորն են հասկանում:
Իսկ եթե ևս մեկ անգամ ընտրվելու է, ապա աշխարհաքաղաքական տենդենցներն առնվազն մի 5 տարի էլ նույնն են մնալու. Միացյալ Նահանգները, ինչպես կանխագուշակում էի, ի վերջո դուրս է գալու Սիրիայից և Մերձավոր Արևելքում, ընդհանուր վերցրած, ակտիվությունը նվազեցնելու է: