Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին

Երկու տարի Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արտակ Նահապետյանն ազատվել է աշխատանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։

ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում

Վարչապետի հրամանը հրապարակվել է այսօր կառավարության պաշտոնական կայքում։

Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ–ի հունիսի 28-ից։ Իսկ 2019թ–ի սեպտեմբերի 19-ին պարգևատրվել է ՀՀ Նախագահի` «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով։

Նահապետյանը փրկարար ծառայությունում աշխատել է 2017թ–ից` վարչության պետի պաշտոնում։ Մինչ այդ աշխատել է պաշտպանության ոլորտում, եղել ՀՀ ՊՆ զորամասերից  մեկի հրամանատար։

Ոստիկանությունում ազատվում են Օսիպյանի կադրերից. «Հրապարակ»