Հայկական ուտեստներ Քիմ Քարդաշյանի ծնունդին. ամուսնու և մոր անակնկալը

Քիմ Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել բոլորին` իր ծննդյան տոնին այդքան սեր ու ջերմություն տալու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ քարդաշյանի ծննդյան ընտանեկան սեղանը պատվիրվել է նրա սիրած «Կարուսել» հայկական ռեստորանին։ Այս անակնկալը Քիմի համար կազմակերպել են նրա ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը և մայրը` Քրիս Ջենները։

Քարդաշյանը նշում է իր 39–ամյակը. ինչպես է նա հասել հաջողության. մանրամասներ` աստղի կյանքից

Այս մասին Քիմ Քարդաշյանը գրել է Instagram–ի իր էջում և շնորհակալություն հայտնել բոլորին երբևէ ունեցած ամենաջերմ ծննդյան օրվա համար։

«Շնորհակալ եմ տարեդարձիս առիթով ինձ տված մեծ սիրո համար: Իմ ամենահանգիստ ու լավ ծննդյան տոնն էր: Հանգստյան օրերն անցկացրինք իմ հիանալի ընկերների հետ, Փալմ Սփրինգսում, ապա ընտանիքով կազմակերպեցինք ընթրիք մեր տանը՝ մորս ու Քանյեի գլխավորությամբ: Իմ սիրելի հայկական ռեստորանը՝ «Կարուսելը», իրականացրեց սպասարկումը»,- գրել է Քարդաշյանը և հավելել, որ հիացած է հյուրասիրությունից ու հատկապես քաղցրավենիքների համից:

Քարդաշյանին նաև շատ տպավորել է ամուսնու նվերը։ Քայնե Ուեսթը 1 միլիոն դոլարի նվիրատվություն է իրականացրել Քիմի նախաձեռնած՝ բանտերի բարեփոխումների ուղղությամբ աշխատող բարեգործական կազմակերպություններին: «Դա ինձ անչափ երջանկացրել է»,-գրել է Քիմը:

Նշենք, որ հոկտեմբերի 21–ին Քիմ Քարդաշյանը նշում էր իր ծննդյան 39 ամյակը։