Հայաստանում մեկ ամսվա ընթացքում կարմրուկի երկրորդ դեպքն է գրանցվել

Հիվանդը դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր, այնտեղից նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Հոկտեմբերի 21-ին Հայաստանում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի բերովի դեպք է արձանագրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հիվանդը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 6-ին Ռուսաստանի Դաշնությունից: Կլինիկական երևույթներն ի հայտ են եկել հոկտեմբերի 15-ին՝ ջերմության բարձրացմամբ, իսկ հոկտեմբերի 21-ից սկսել է մարմնի ցանավորում: Հիվանդը հոկտեմբերի 20-ին դիմել է «Արաբկիր» բժշկական համալիր` Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ, կատարվել է լաբորատոր հետազոտություն և հիվանդի մոտ հաստատվել է կարմրուկ, հիվանդը տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց»,– նշված է հաղորդագրության մեջ:

Նախարարությունից վստահեցնում են, որ Հայաստանում կարմրուկի առումով իրավիճակը կայուն է, սակայն տարվա սկզբից գրանցվել է լաբորատոր հաստատված բերովի յոթ դեպք, որոնք համաճարակաբանորեն կապվում են Ուկրաինայի, Վրաստանի և Ռուսաստանի հետ:

Բացառիկ վիրահատություն Հայաստանում. երեխայի լյարդի փոխպատվաստման առաջին փորձը կանեն

Հիշեցնենք` կարմրուկի մեկ այլ դեպք էլ արձանագրվել էր օրեր առաջ` հոկտեմբերի 9-ին։ Գերատեսչությունից հայտնել էին, որ հիվանդն աշխատում է սպասարկման ոլորտում և վարակիչ շրջանում ունեցել է բազմաթիվ շփումներ քաղաքացիների հետ (գերազանցապես Երևան քաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջաններում)։

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր

Կարմրուկը սուր վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային երևույթներով: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։

Պատվաստումներն ամենաանվտանգ և արդյունավետ հանրային առողջապահական միջոցառումներ են, որոնց շնորհիվ յուրաքանչյուր տարի միլիոնավոր կյանքեր են փրկվում:

Հայրը դանակահարել է անչափահաս որդուն. տղային հիվանդանոց են տեղափոխել