Արթուր Ալեքսանյանն իր ծննդյան տորթը կացնով է կտրել. տեսանյութ

Հայտնի ըմբիշին, ըստ երևույթին, շատ է դուր եկել իր ծննդյան տորթը, որը նա լայն ժպիտով է «կացնահարել»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի – Sputnik. Օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը իր ծննդյան տորթը կտրել է կացնով: Տեսանյութը մարզիկը հրապարակել է իր Instagram-ի էջում:

Մարզիկի ծննդյան տորթը եղել է օլիմպիական 5 օղակների տեսքով և նվիրված է եղել Տոկիո 2020-ին, որի ուղեգիրն Ալեքսանյանն արդեն նվաճել է:

Մարզիկի երկրպագուները Արթուրին նորանոր հաղթանակներ ու առողջություն են մաղթել:

Արթուր Ալեքսանյանի անվան նոր դպրոց կառուցելու համար կհատկացվի 480 մլն դրամ

Արթուր Ալեքսանյանը ծննդյան 28-ամյակը նշել է երեկ` հոկտեմբերի 21-ին:

Ինչ վնասվածքներ է ստացել Արթուր Ալեքսանյանը. պատմում է նրա հայրը

Նշենք, որ ԶԼՄ-ների տեղեկություններով` խնջույքին ներկա են եղել ԲՀԿ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Արթուր Ալեքսանյանին ու Կարապետ Չալյանին առաջարկում են անվճար սովորել բուհում