ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանին հրավիրել են Հատուկ քննչական ծառայություն

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն այս պահին գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում։

Դատարանը քննում է Բաբայանի ձերբակալման որոշման դեմ բողոքը. ինչու է ուշ ժամին դա արվում

Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ–ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նշենք, որ Արա Բաբլոյանը ևս Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

ԶԼՄ–ների տեղեկություններով` ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ՝ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու կասկածանքով։