ԱԻՆ–ի 7 աշխատակցի պայմանագրերը չեն երկարացվել. ինչ է իրականում կատարվում կառույցում

ԱԻ նախարարի մամուլի քարտուղարը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է ԱԻՆ–ի շուրջ պտտվող շշուկների իրական պատկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության 7 աշխատակիցները ոչ թե աշխատանքից ազատվել են, այլ նրանց հետո կնքված պայմանագրի ժամկետը չի երկարացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Էդմոն Զարգարյանը։

Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

«Մեր վարչության պայմանագրային 7 աշխատակցի պայմանագրերի ժամկետը լրացել է։ Նրանք նախապես ծանուցվել են, որ պայմանագրի ժամկետն այլևս չի երկարացվելու։ Ի դեպ, նախարարն ուզում էր` որևէ մեկը չազատվեր աշխատանքից, սակայն արտահաստիքային աշխատակիցների աշխատավարձերը պետբյուջեից չեն վճարվում, և դրանք ծախս են նախարարության համար»,–ասաց նա։

Զարգարյանը նշեց նաև, որ լուրերը, թե իրենց վարչության դեմ գրոհ է կազմակերպվել, չեն համապատասխանում իրականությանը։

Ոստիկանությունում ազատվում են Օսիպյանի կադրերից. «Հրապարակ»

Մեր նկատառմանը, թե այսօր էլ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետի հրամանով Արտակ Նահապետյանն ազատվել է ԱԻՆ փրկարարծառայության տնօրենի պաշտոնից, և սա այն դեպքում, երբ Նահապետյանը մեկ ամիս առաջ 2-րդ աստիճանի մեդալով էր պարգևատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար»` Զարգարյանն արձագանքեց, որ արտառոց ոչինչ չկա։ «Կարելի է պարգևատրվել ու կարելի է նաև աշխատանքից ազատվել. ի՞նչ կա որ»,–ասաց նա։

Ճիշտ կլիներ, որ մարդատար տրանսպորտը գազ–բենզինի փոխարեն դիզել օգտագործեր. Ցոլակյան

Զարգարյանը վստահեցրեց` ԱԻՆ–ում մարդիկ բնականոն հունով աշխատում են, և որևէ լարվածություն չկա։

Հիշեցնենք, որ այսօր աշխատանքից ազատված ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արտակ Նահապետյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թ.–ի հունիսի 28-ից։