Ոստիկանությունում ազատվում են Օսիպյանի կադրերից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը։ Նա նշանակվել է քրեական հետախուզության վարչության պետ, սակայն պաշտոնանկություններն այսքանով չեն ավարտվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի - Sputnik. «Վերջին օրերին ոստիկանությունում բուռն կադրային փոփոխություններ են տեղի ունենում։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

Ոստիկանությունում փոփոխություններ կլինեն. Օսիպյանին փոխարինողը շեշտը կդնի գրագիտության վրա

«Երեկ մեր աղբյուրները հայտնեցին նաև, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչության՝ ՆԱՎ-ի պետ Ռոբերտ Սմբատյանը, ում այդ պաշտոնին էր նշանակել Վալերիյ Օսիպյանը»,- գրում է թերթը։

Նշվում է, որ այս պաշտոնում, որպես կանոն, նշանակվում են ՀՀ ոստիկանապետերի ամենավստահելի մարդիկ, և երբ ոստիկանապետը հեռանում է, ՆԱՎ պետն էլ է հեռացվում աշխատանքից։ Սմբատյանը նշանակվել է քրեական հետախուզության վարչության պետ։

Ըստ թերթի հրապարակման` պաշտոնանկություններն այսքանով չեն ավարտվում։

Կլինե՞ն նոր պաշտոնանկություններ. պատասխանում է Ավինյանը

«Շաբաթ օրը մարզային ոստիկանության 2 վարչությունների՝ Գեղարքունիքի և Վայոց Ձորի պետերն էլ են ազատվել, երեկվա դրությամբ նրանց տեղը դեռ թափուր էր։ Որոշ տեղեկություններով՝ ոստիկանապետի ԺՊ Արման Սարգսյանը որոշել է ազատվել իր նախորդի կադրերից և առանցքային պաշտոնները համալրել  յուրայիններով»,- նշված է հոդվածում։

Երևանի ՃՈ պետն ազատվել է պաշտոնից և նորը ստացել

Նշվում է, որ օրերս ազատվել է նաև Արագածոտնի մարզային ոստիկանապետը, որի փոխարեն նշանակվեց ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի կուրսեցի Վահան Աղգաշյանը։ Սյունիքի մարզային վարչության պետ  Գևորգ Ազիզյանը նույնպես, ըստ տեղեկությունների` ոստիկանապետի կուրսեցին է։

ԱԱԾ–ում ու ոստիկանությունում պետք է ոչ թե քաղաքական, այլ պրոֆեսիոնալ ղեկավարում. Ցոլակյան

Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանության լրատվականից հաստատել են Ռոբերտ Սմբատյանի՝ այլ պաշտոնի նշանակվելու լուրը, իսկ թե ինչով են պայմանավորված համակարգում վերջին փոփոխությունները, նշել, որ «մշտապես կադրային տեղաշարժեր են կատարվում՝ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու համար։

Հիշեցնենք` սեպտեմբերի 18–ին Վալերիյ Օսիպյանն ազատվել էր ՀՀ ոստիկանապետի պաշտոնից և նույն օրը նշանակվել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ հոկտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր կայացրել Վալերիյ Օսիպյանին վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից ազատելու վերաբերյալ։

Օսիպյանին այժմ ՀՀ ոստիկանապետի ԺՊ-ի պաշտոնում փոխարինում է Արման Սարգսյանը, որը նախկինում զբաղեցնում էր փոխոստիկանապետի պաշտոնը։

Մնացականյանի պաշտոնանկության լուրերն ԱԳՆ–ում անհեթեթ են որակում