Վաղեմության ժամկետի պատճառով աղմկահարույց քրգործեր են կարճվել. «Ժողովուրդ»

ՀՀ քննչական կոմիտեի ղեկավարը «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում հաստատել է, որ ժամկետանց գործերն ստիպված են լինում կարճել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է, որ կոմիտեն խնդիր ունի վաղեմության ժամկետն անցած քրգործերի հետ։

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը

Դրանց վրա ժամանակ ու ռեսուրս է ծախսվում, բայց, ի վերջո, ստիպված են լինում կարճել:

«Այո, իհարկե, նման իրավիճակներ լինում են»,- ասել է Գրիգորյանը:

«Ժողովուրդ» օրաթերթը նշում է, որ վաղեմության ժամկետը սպառած լինելու պատճառով աղմկահարույց շատ քրգործեր կարճվել են:

Վանեցյանի և Խաչատրյանի գաղտնալսման գործով կան մի շարք բացահայտված հանգամանքներ. ՔԿ նախագահ

Դրանց թվում են ՀՔԾ-ի բացահայտած Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի չարաշահումները: Իրավապահները նույն խնդրին են բախվել նաև Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի դեմ հարուցված քրեական գործի դեպքում։