«Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել». Ծառուկյանը` իշխանության մասին

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողներին պատմել է իշխող քաղաքական ուժի ու պաշտոնյաների հանդեպ ունեցած դժգոհության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հոկտեմբերի — Sputnik. Ով քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, պաշտոն է ստացել։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նման կարծիք  հայտնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով ԱԺ նիստում ԲՀԿ–ի ու «Լուսավոր Հայաստանի բոլոր» օրինագծերը մերժելու` «Իմ քայլի» գործելաոճին։

Հերթական պաշտոնանկությունը. վարչապետը պաշտոնից ազատել է փրկարար ծառայության տնօրենին

«Իրենցը բոլորն ընդունելի է, իրենք բոլորը տաղանդավոր փորձագետներ են. ոչ մեկն էլ փորձ չունի, ոչ մեկն էլ իր կյանքում քարը քարին չի դրել։ Ով, որ քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, այսօր պաշտոն են տվել»,– ասաց նա։ 

Նախագահ Սարգսյանը նոր օգնական ունի

Ծառուկյանի համոզմամբ` այսպես երկիր չի կառուցվի։ Նրա խոսքով` վարչապետը պետք է կադրերի ընտրություն կատարի տվյալ ոլորտում ունեցած փորձառության հիման վրա։

Քննչական կոմիտեի ղեկավարը հրաժեշտ կտա՞ պաշտոնին. պատասխանում է Հայկ Գրիգորյանը

«Պարոն Փաշինյանն այդպես պետք է որոշում կայացնի։ Պետք է կապ չունենա ծանոթ–բարեկամ, կուսակցական պատկանելություն։ Այս կերպ պետական կառավարում չի կարող լինել։ Կարող եմ գրել, ստորագրել»,– ասաց Ծառուկյանը։

ԲՀԿ նախագահը չցանկացավ կոնկրետ անուններ թվել, փոխարենը նշեց, որ իշխանությունն արդեն 1.5 տարի մերժում է ընդդիմության ներկայացրած բոլոր օրինագծերը, որոնց նպատակն, ըստ նրա` տնտեսության զարգացման համար պայմաններ ստեղծելն է։

Քվեարկեք, հետո ոնց կուզեք` իրար նայեք. «Իմ քայլը» դեմ քվեարկեց անգամ Փաշինյանի նախագծին

«Դուրս ես գալիս փողոց, մարդկանց դեմքին ժպիտ չկա, տխուր, մտքերի մեջ։ Մեկը` պարտքի տակ, մեկը` վարկի տակ, մեկը` երեխային պիտի կերակրի, մեկը` վարձը պիտի վճարի, մեկը` բժշկի տանի»,– ասաց Ծառուկյանը։

Հիշեցնենք, որ այսօրվա 22-ի նիստում «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացրած 9 նախագծերն ԱԺ օրակարգում  ներառելու բոլոր առաջարկները։