Դավիթ Տոնոյանը չինացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր

Երկու երկրների պաշտպանական գերատեսչության ղեկավարները մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ։
Sputnik

 

ԵՐԵՎԱՆ« 22 հոկտեմբերի – Sputnik. Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է 12 Սու-30ՍՄ գնել. Դավիթ Տոնոյան

«Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ»,- նշված է ՊՆ տարածած հաղորդագրության մեջ:

Հայաստանում բարձր են գնահատել Ռուսաստանի հետ զորավարժությունները

Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը:

Ռազմավարական զորավարժությունների արդյունքներն ամփոփվեցին. Փաշինյանը գոհ է

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ: