«Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է». Մարությանը Բրյուսելում է

Երևանի 2801 ամյակի տոնակատարություններից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Երևանին քաղաքապետ Հայկ Մարությանը մասնակցել է Բրյուսելում «BusWorld Europe 2019» ցուցահանդեսին։

Նա Facebook-յան իր էջում նկարներ է հրապարակել և տեղեկություն հրապարակել ցուցահանդեսից։

Ե՞րբ կլուծվի տրանսպորտի խնդիրն ու կբարձրանա՞ արդյոք սակագինը. Մարությանի պատասխանը

«Տոնակատարություններից անմիջապես հետո մեկնեցի Բրյուսել՝ մասնակցելու BusWorld Europe 2019 ցուցահանդեսին։

Տրանսպորտային նոր համակարգի ներդրումը մեր առաջնահերթ խնդիրն է»,–գրել է Մարությանը։

Նշենք, որ Երևանի տրանսպորտի խնդիրն արդիական էր դեռ նախորդ իշխանությունների օրոք։ Անընդհատ խոսվում է տրանսպորտային միասնական ցանցի մասին, որն այդպես էլ իրականություն չի դառնում։

Միասնական ցանցն ապահովելու է ինտեգրված սակագնային և տոմսային ճկուն համակարգ Կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավտոբուսների քանակի մեջ ներառված են նաև պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում:

ԱշխարհՀայկ ՄարությանԵրևանՏրանսպորտ