Սարսափելի վթար Շիրակում․ մեքենան գլորվել է ձորը, զոհեր կան

Պատահարի հետևանքով երեք հոգի տեղում մահացել են, մեկին էլ տեղափոխել են հիվանդանոց։ Վթարի զոհ դարձածների անունները հայտնի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի – Sputnik. Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղի ավտոճանապարհին՝ Քեթիի ոլորաններում, «Suzuki» մակնիշի ավտոմեքենան մոտ 200 մ գլորվել է ձորը: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ողբերգական վթար Մարտունիում. զոհերն ու վիրավորները 17–18–ամյա երիտասարդներ են

«911» ծառայությունը ՃՏՊ-ի մասին ահազանգը ստացել է հոկտեմբերի 21-ին, ժամը 01:28-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

«Ոչ ոք չի կարող պնդել, թե հրդեհը եղել է հրավառության հետևանքով». Երևանի քաղաքապետի խոսնակ

Պարզվել է, որ պատահարի հետևանքով Արթուրը (ազգանունը չի հաջողվել պարզել), Վազգենը (ազգանունը չի հաջողվել պարզել) և Վահե Վ.-ն (ծնված 1986 թ.) տեղում մահացել են, իսկ Գևորգ Ա.-ն (ծնված 1989 թ.) մինչ փրկարարների` կանչի վայր հասնելն ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր