Ռոբերտ Քոչարյանին վիրահատությունից հետո կրկին տեղափոխել են ՔԿՀ

ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակն այս պահին նորմալ է գնահատվում, նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին վիրահատությունից հետո տեղափոխել են «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

ՍԴ-ն մերժել է Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների դիմումը

Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության ՔԿՀ–ների մամուլի խոսնակ Նոնա Նովիկյանը։

«Ռոբերտ Քոչարյանին այսօր տեղափոխել են «Կենտրոն» ՔԿՀ։ Նրա առողջական վիճակը նորմալ է»,–ասաց Նովիկյանը։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են հոկտեմբերի 9–ին, «Իզմիրյան» բժշկական կենտրոնում։ Թե ինչ խնդիր ուներ ՀՀ 2–րդ նախագահը և ինչի համար են նրան վիրահատել, չի տեղեկացվում։

Հայկ Մարությանին Ռոբերտ Քոչարյանի գիրքն են նվիրել

Հիշեցնենք, որ 2018 թվականի հուլիսի 26-ին Մարտի 1-ի գործով Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: