Միհրանի հորը հայհոյե՞լ են. հայերն ու ղազախները բախվել են Սոչիում. տեսանյութ

Միհրան Հարությունյանի ու ղազախ մարզիկի մենամարտից հետո երկրպագուների միջև քաշքշուկ է սկսվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Սոչիում GFC 19 խառը մենամարտի մրցաշարի ժամանակ Միհրան Հարությունյանի և ղազախստանցի Ժասուլան Ակիմժանի մենամարտից հետո հայ և ղազախ երկրպագուների միջև քաշքշուկ է սկսվել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Միհրան Հարությունյանը խոստովանել է, որ սիրում է կին մարզչին

Դատելով մեկնաբանություններից`միջադեպը տեղի է ունեցել այն պատճառով, որ երկրպագուներից մեկը հայհոյել է հայ մարզիկի հորը։ Հարությունյանի հայրենակիցները չեն կարողացել անտեսել դա, և մեկ այլ «մրցաշար» էլ սկսվել է ռինգի կողքը։

Նշենք, որ մենամարտը կայացել է երեկ, Միհրան Հարությունյանը պարտվել է։

Միհրան Հարությունյանն իր «համեստ» հաղթանակը նվիրել է մահացած ընկերոջը. տեսանյութ