ՌԱԴԻՈ

«Իրականում». Թուրքիան հա՛մ ՆԱՏՕ-ի հետ է հարաբերությունները փչացրել, հա՛մ ԱՄՆ-ի

Իրականում Սիրիայի իրավիճակն այնպիսին է, որ աշխարհաքաղաքական վճռական փոփոխությունների պատճառ կարող է դառնալ:
Sputnik

Միգուցե աշխարհաքաղաքական այդ փոփոխությունը կարելի լինեի համեմատել, ասենք, Խորհրդային Միության փլուզման հետ: Աշխարհաքաղաքական այդ վերաձևավորման հիմքում ԱՄՆ-ն է. իհարկե փլուզում ասվածը պետության հենց ֆիզիկական կործանման մասին չէ, այլ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ազդեցության կտրուկ նվազման: 

«Իրականում». Թուրքիան հա՛մ ՆԱՏՕ-ի հետ է հարաբերությունները փչացրել, հա՛մ ԱՄՆ-ի

Դեռ կտեսնենք, իհարկե, թե ինչպես կզարգանա այդ ամենը: Սակայն հիմա արդեն կարելի է ասել՝ եթե Թրամփը վերընտրվի (իսկ դա շատ հավանական է), ապա Միացյալ Նահանգներն իսկապես Մերձավոր Արևելքի դուռը դրսից կփակի, այն էլ՝ շատ երկար ժամանակով:

Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան