Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են

Զարուհի Բաթոյանի հայտարարությունը վրդովմունքի նոր ալիք է բարձրացրել Գյումրու տուն-ինտերնատում։ Աշխատակիցները համոզված են, որ իրենցից շատերը համալրելու են գործազուրկների շարքերը, իսկ հացադուլ հայտարարած տղամարդը չի ուզում բաժանվել իրեն խնամողներից։
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Արդեն մի քանի օր է, ինչ բողոքի ալիք է բարձրացել «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում: Պատճառը ՀՀ կառավարության` «Գյումրու տուն-ինտերնատ պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» որոշման նախագիծն է, որով նախատեսվում է տարեցներին մատուցվող շուրջօրյա խնամքի ծառայությունները պատվիրակել ոչ պետական կազմակերպության։ Sputnik Արմենիան այցելել է տուն–ինտերանտ ու տեղում ծանոթացել իրավիճակին։

Աշխատակիցներին արդեն ծանուցել են, որ լուծարման պատճառով 2 ամսից ազատվելու են աշխատանքից, սակայն ոչ մեկը չի ստորագրել ծանուցման տակ, ավելին` 2012 թվականից տուն–ինտերնատում բնակվող Սահակ Այվազյանը, իմանալով, որ իրեն խնամող աշխատակիցներին կարող են ազատել աշխատանքից, հացադուլ էր հայտարարել:

«Որևէ մեկը կա՞, որ ինձ խնամող սանիտարկեքի պես ինձ նայի, համոզված չեմ, որ կան, ու հենց դրա համար էի հացադուլ հայտարարել, բայց հենց նրանց հորդորներով էլ կրկին հրաժարվեցի հացադուլի մտքից»,- Sputnik Արմենիային ասաց Այվազյանը:

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը երեկ Facebook–ի իր էջում անդրադարձել էր այս թեմային ու նշել` տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, կեղտոտ մանիպուլյացիայի հետևանք են և չեն համապատասխանում իրականությանը: «Մենք շարունակելու ենք բարեփոխումները հանուն մեր տատիկների և պապիկների, իսկ նրանք, ովքեր այս գործում անձնական շահ կհետապնդեն, կարժանանան համապատասխան վերաբերմունքի՝ օրենքով սահմանված կարգով»,– գրել էր նախարարը։

Գյումրու տուն-ինտերնատը չի փակվի, բայց կլուծարվի. տարեց բնակիչները հացադուլ են անում

Նախարարի այս գրառումն ավելի է զայրացել ինտերնատի աշխատակիցներին՝ ստիպելով նրանց ստեղծել ինտերնատի աշխատակիցների շահերի պաշտպանության կոմիտե:

Գյումրու ճանապարհները կբարեկարգվեն. կառավարությունը 4.5 մլն եվրո կտրամադրի

«Ես 33 տարի է` աշխատում եմ այստեղ, այս ընթացքում նվիրված աշխատել եմ ոչ միայն ես, այլ նաև բոլոր գործընկերներս, ու եթե կար խնդիր, մեր աշխատանքից դժգոհ էին, դրա համար է նախարարությունը որոշել ծառայությունը մատուցելու համար այլ կազմակերպություն ընտրել, ապա թող իրենց դժգոհությունն ավելի վաղ արտահայտեին: Ես իմ մասին չեմ մտածում, այլ ջահելների, որ այս լուծարման պատճառով լրացնելու են գործազուրկների թիվը»,- ասաց սոցիալական աշխատող Ամալյա Հովհաննիսյանը:

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են

Գյումրու տուն-ինտերնատի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Սարուխանյանն էլ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ այս դեպքում խոսքը վերաբերում է ոչ թե տուն-ինտերնատի շենքին ու ինտերնատում բնակվող տատիկ-պապիկներին, այլ անձնակազմին: Նրա կարծիքով` այն, որ ծառայության որակը պետք է բարձրացվի, քննարկման ենթակա չէ։

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են

Տնօրենը վստահեցրեց, որ իրենք տուն-ինտերնատում ոչ մի հեղափոխական տրամադրություն չունեն, պարզապես իրենց իրավունքներն են պաշտպանում ու ինքը` որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իր աշխատակազմի կողքին է, բայց քանի որ նախարարությունում սա արդեն «անձնական շահից բխող դիտավորություն» են համարում, որոշել է՝ աշխատակազմի իրավունքներն այսուհետ նորաստեղծ կոմիտեն է պաշտպանելու:

Տնակների փոխարեն` եզակի ատրակցիոններ. Գյումրիում կվերակառուցվի «Բարեկամություն» այգին

Կոմիտեի անդամները Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեցին, որ նախարարությունը մրցույթի մասին իրազեկումը նորմալ չի կատարել, որպեսզի իրենք էլ հավասարը հավասարին իրավունքով, ժամանակ ունենալով ստեղծեին հասարակական կազմակերպություն և մասնակցեին մրցույթին։ Նրանց խոսքով` այս ողջ ընթացքում ոչ մի անգամ չեն հանդիպել աշխատակիցներին, չեն շփվել շահառուների հետ։ Նրանք հիմա համոզված են, որ մրցույթի մասին խոսելն արդեն ավելորդ է, եթե շրջանառվում է Կարմիր խաչի անունը` որպես ընտրված կազմակերպություն:

Ինչպես երիտասարդը Գյումրուց տեղափոխվեց գյուղ ու որոշեց ծղոտե հյուրատուն կառուցել

Գյումրու տուն-ինտերնատում ապրում են ոչ միայն միայնակ ծերերը, այլև հաշմանդամություն ունեցող անձինք: Շահառուների թիվն այս պահի դրությամբ 156 է: Ունի 72 աշխատակից:

Գյումրու ծերերի տուն-ինտերնատում հացադուլը դադարեցվել է, բայց մարդիկ դեռ վրդովված են