Ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալը. ինչ կապ ունի Գագիկ Հարությունյանը

ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալին մեղադրում են պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեջ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Պաշտոնեական կեղծիք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա.Բ.–ն։ Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքը։

«ՀՔԾ–ում տվյալներ են ձեռք բերվել, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում կատարել են պաշտոնեական կեղծիքներ։ Պաշտոնատար անձինք քայլի են դիմել խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով»,–գրված է ՀՔԾ–ի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ տվյալները ձեռք են բերվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելը) հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում։

Սամվել Մայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է, և նա չի կարողացել ՀՀ վերադառնալ

ՀՔԾ–ում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին: Վերոհիշյալ հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Ա. Բ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

«Կռիշից էին հարցնում». Հրայր Թովմասյանի հայրը պատմեց ԱԱԾ աշխատակիցների այցի մասին

Նշենք, որ մեր տեղեկություններով` խոսքն Արսեն Բաբայանի մասին է։

Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա. Բադասյան

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտնել էր, որ ՍԴ նախկին նախագահին ստիպում էին հրաժարական տալ, որպեսզի Հրայր Թովմասյանն ընտրվեր այդ պաշտոնում: Ի դեպ, Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1996–ից մինչև 2018 թվականը։

ԱԱԾ-ն փորձել է կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ, սակայն նա զանգերին չի պատասխանել