Կարեն Խաչանովը նահանջել է մեկ հորիզոնականով ATP չեմպիոնական մրցավազքում

23–ամյա ռուսաստանցի թենիսիստը նորացված վարկանիշում զբաղեցնում է 17–րդ տեղը։ Այս տարի «Կրեմլի գավաթ» մրցաշարի քառորդ եզրափակիչում նա զիջել է իտալացի Անդրեաս Սեպիին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանցի Կարեն Խաչանովը մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (АТР) չեմպիոնական մրցավազքում, որի նորացված տարբերակը հրապարակված է կազմակերպության պաշտոնական կայքում։

Անցած շաբաթ Խաչանովը Կրեմլի գավաթում հասել է քառորդ եզրափակիչ, որտեղ զիջել է իտալացի Անդրեաս Սեպիին։ Չեմպիոնական մրցավազքում նա այժմ զբաղեցնում է 17–րդ տեղը։ Խաչանովը «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է, որ հիասթափված է այդ անհաջողությունից։

«Միշտ ցավալի է պարտվելը, հատկապես մրցաշարում, որի հաղթողն ես եղել։ Իհարկե, դրան հանգեցրել են շատ գործոններ», – ասել է նա։

АТР չեմպիոնների մրցավազքի առաջին հորիզոնականը զբաղեցնում է Ռաֆայել Նադալը` 9225(Իսպանիա), երկրորդը`  Նովակ Ջոկովիչը` 7945 (Սերբիա), երրորդը` Դանիիլ Մեդվեդևը` 5875(Ռուսաստան) միավորով։