ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik.Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը 24News.am-ին տված հարցազրույցում ընդգծել է Երևանում ամսվա սկզբին կայացած ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովի կարևորությունն ու կարծիք հայտնել նույն գագաթնաժողովի շրջանակում կայացած Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքների մասին:
«Եվրասիական ինտեգրումը շատ դինամիկ գործընթաց է, որի հորիզոնները մշտապես ընդլայնվում են, որը գրավիչ է ոչ միայն անդամ երկրների համար, և որն ապացուցում է իր արդյունավետությունը՝ հաշվի առնելով նաև բավականին օբյեկտիվ դժվարությունները, որոնց առաջ կանգնում է ցանկացած ինտեգրացիոն գործընթաց»,- նշել է ՌԴ դեսպանը:
ՌԴ դեսպանը կարծիք է հայտնել, որ գագաթնաժողովն ամբողջովին արտահայտել է Հայաստանի, Հայաստանի իշխանության պատասխանատու, լուրջ և շահագրգիռ վերաբերմունքը եվրասիական ինտեգրման գործընթացին և գիտակցումը, որ ինտեգրման գործընթացը բխում է Հայաստանի շահերից:
Անդրադառնալով Երևանում կայացած Փաշինյան-Պուտին առանձնազրույցին` դեսպանը շեշտել է, որ ղեկավարների հանդիպումն ու դրա նկատմամբ Հայաստանի հասարակության հետաքրքրվածությունը վկայում է 2 երկրների միջև սերտ և խոր հարաբերությունների մասին:
Ռուսաստանը մեծ համակրանք ունի Հայաստանի նկատմամբ. դեսպան Կոպիրկին
«Հանդիպումից հետո արդեն զգացվում է, որ դրական ազդակներ կան այն ընթացիկ հարցերի լուծման գործում, որոնք գոյություն ունեն: Կարող եմ ասել, որ այդ հանդիպումը օրինաչափ շարունակությունն էր մեր երկրների միջև առկա սերտ, հուսալի, դրական և կառուցողական քաղաքական երկխոսության»,- ասել է դիվանագետը:
Հայերը մեծ ներդրում են ունեցել ֆաշիզմին հաղթելու գործում. Հայաստանում Ռուսաստանի դեսպան
ՌԴ դեսպանը նաև նշել է, որ երկու երկրներին միավորող շատ հարցեր կան, դրանցից առաջնայինը ռազմավարական դաշնակցային հարաբերություններ են։