ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik․ Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, որի գլխավոր դերակատարը Հոակին Ֆենիքսն է, հոկտեմբերի սկզբին է մեծ էկրաններ բարձրացել։ Ֆիլմը նկարագրում է՝ ինչպես է անառողջ հասարակությունը ծնում կարծրատիպեր ու ծայրահեղականներ։
Մռայլ, բայց գրավիչ ֆիլմ արդեն մի քանի շաբաթ առաջատար է համարվում ամբողջ աշխարհի կինոթատրոններում, այն արդեն բազում մեմերի առիթ է դարձել։ Իսկ վերջին նորույթը սոցցանցերում նոր ֆլեշմոբն է, որորով մասնակիցները կրկնում են ֆիլմի գլխավոր տեսարաններից մեկի՝ Ջոկերի բնակարանի աստիճանների վրայի պարը։
Աստիճանները, որոնց վրա նկարահանվել է տեսարանը, գտնվում են Նյու Յուրքում՝ Հարավային Բրոնքսում։ Այստեղ հավաքվում են տեղացիներն ու զբոսաշրջիկները՝ իրենց պարը նկարահանելու։ Իսկ ոմանք նույնիսկ Ջոկերի հագուկապով են գալիս։
Համաշխարհային ֆլեշմոբին միացել է նաև հայ դերասան և երգիչ Արամ MP3–ին։ Նա Instagram-ի իր էջում Ջոկերի կերպարով իր լուսանկարն է հրապարակել և մակագրել. «Թեմայի մեջ»։