Իրանցիների ավտովթարը Սյունիքում. մեկի կցորդիչն ընկել է ձորը, մյուսը բախվել ԱԻՆ–ի մեքենային

3 փրկարարի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից հերթապահությունը շարունակվում է. դեռ առկա է հեղուկ գազի արտահոսք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Բեռնատարով հեղուկ գազ տեղափոխող Իրանի քաղաքացու մեքենայի կցորդիչը Սյունիքում ընկել է ձորը։ Իսկ Իրանից եկող մեկ այլ բեռնատար էլ հարվածել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ավտոմեքենային։

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 23-ին, ժամը 11:08-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 6-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հրդեհ` Երևանի բնակարաններից մեկում. կա զոհ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել Է, որ «Scania» մակնիշի 21 տ հեղուկ գազ տեղափոխող բեռնատարի (վարորդ՝ Նասրոլլահի Խ., ծնված 1980 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի)  կցորդիչը մոտ 30 մ գլորվել է դեպի ձորը. առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և սահմանել հերթապահություն:

Իսկ ժամը 01:06-ին «Mercedes» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Աղմադ Ռ., ծնված 1985 թ., Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի) բախվել է դեպքի վայրում հերթապահություն իրականացնող, կայանած «ԿամԱԶ» մակնիշի հրշեջ ավտոմեքենային. «Mercedes» մակնիշի բեռնատարի ուղևորը՝ Իրաժ Գ.-ն (ծնված 1985 թ.), տեղափոխվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ  և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

3 փրկարարի և ոստիկանության Կապանի բաժնի 2 աշխատակցի կողմից հերթապահությունը շարունակվում է. դեռ առկա է հեղուկ գազի արտահոսք:

ԱԻՆ–ը խոստանում է տրամադրել լրացուցիչ տեղեկություն: