Հազվագյուտ բնական երևույթ. համացանցում հայտնված լուսանկարն Արմագեդոն է հիշեցրել

Հազվագյուտ ու անսովոր բնական երևույթի՝ «ծակ» ամպի լուսանկարը վախեցրել է Գերմանիայի բնակիչներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Գերմանիայի բնակիչ Մարկո Բերիկը սոցցանցերում տարօրինակ ամպերի լուսանկար է հրապարակել։

Լուսանկարը մեծ իրարանցում է առաջացրել ու նույնիսկ վախեցրել է օգտատերերին։ Մեկնաբանություններում նրանք անգամ Արմագեդոն են կանխատեսել։

​​Լուսանկարում երևում է, որ ամպով պատված երկնքում մի անցք կա, որտեղից երևում է արևը։

Սակայն  մասնագետները պարզաբանել են, որ Գերմանիայի բնակչին հաջողվել է անմահացնել հազվագյուտ մի երևույթ՝ «ծակ» ամպ։ Դրա գիտական անվանումը կավում է։ Այն բավականին հազվագյուտ երևույթ է, որը հայտնվում է, երբ ամպերի ջերմաստիճանը զրոյից ցածր է, բայց դեռ սառույց չի առաջացել։

Երբ սառած ամպի մեջ սառույցի բյուրեղներ են հայտնվում, դոմինոյի էֆեկտն է աշխատում։ Բյուրեղների շուրջ եղած կաթիլները գոլորշիանում են, ու կլոր կամ օվալաձև անցք է առաջանում։ Նման երևույթ հաճախ առաջացնում է թռչող ինքնաթիռը։