Ավելի քան 19 ժամ օդում․ Qantas-ի ինքնաթիռը ռեկորդային չվերթ է իրականացրել

Ինքնաթիռը գերազանցվել է նախորդ ռեկորդը․Singapore Airlines-ի ինքնաթիռը 18 ժամ 50 րոպե էր օդում գտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. Ավսրալիական Qantas ավիաընկերության Boeing 787-9 ինքնաթիռն ամենաերկար անդադար չվերթն է իրականացրել։ Այն տևել է 19 ժամ 16 րոպե։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախկինում ամենաերկար ուղիղ չվերթը կատարել էր Singapore Airlines-ի ինքնաթիռը, որը տևել էր 18 ժամ 50 րոպե։

Կիևից մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել․ փոխանակված բանտարկյալները հասել են Մոսկվա

Qantas-ի հաղորդագրության  համաձայն՝ ավիաընկերության ինքնաթիռն առաջին անգամ ուղիղ չվերթ է իրականացրել Նյու Յորքից Սիդնեյ ու բարեհաջող վայրէջք է կատարել 19 ժամ 16 րոպե օդում գտնվելուց հետո։

Նշվում է, որ ինքնաթիռում, ընդհանուր առմամբ 49 ուղևոր է եղել։ Թռիչքը փորձնական էր, նպատակն էր պարզել, թե ինչ ազդեցություն է ունենում երկար չվերթը մարդկանց ինքնազգացողության ու առողջության վրա։

Ավելի վաղ հայտնում էին, որ Qantas ավիաընկերությունը  այդ նպատակով պատրաստվում է փորձնական երեք գերհեռավոր չվերթ իրականացնի Լոնդոնից ու Նյու Յորքից Ավստրալիա։