Երևանում թալանել են Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն

ՀՀ առաջին նախագահի զարմուհին զանգել և հայտնել է, որ անծանոթները մտել են հյուրանոցային համար ու խոշոր չափի գումար հափշտակել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի զարմուհուն թալանել են և ավելի քան 1 մլն դրամ հափշտակել։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հոկտեմբերի 18-ին։

Արտակարգ դեպք Եղվարդի դատարանում. ամբաստանյալն ինքնավնասում է կատարել

Ժամը 10:30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին է դիմել Երևան քաղաքի Նոր-Արեշ թաղամասի բնակիչ, Անի Տեր-Պետրոսյանը և հայտնել, որ գիշերն իրեն անծանոթ 2 հոգի մուտք են գործել Դավիթ-Բեկի փողոցում գործող «Մուսալեռ» հյուրանոցային համալիր և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:

Նշված անձինք գումարը հափշտակել են գիշերվա 02:30-ից մինչև 08:00-ն ընկած ժամանակահատվածում` օգտվելով այն հանգամանքից, որ հյուրանոցի թիվ 112 սենյակի դուռը բաց է եղել։ Հափշտակել են 1 միլիոն 250 հազար դրամ:

Կատարվում է նախաքննություն:

Ողբերգական վթար Մարտունիում. զոհերն ու վիրավորները 17–18–ամյա երիտասարդներ են

Կայքի տեղեկություններով` ոստիկանություն ահազանգած Անի Տեր-Պետրոսյանը ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբոր՝ Պետրոս Տեր-Պետրոսյանի աղջիկն է, աշխատում է «Մուսալեռ» հյուրանոցային համալիրում՝ որպես տնօրեն:

Արտառոց դեպք Արագածոտնում. կրակել են թափառող շների վրա, վիրավորվել է մի կին