Ողբերգական վթար Մարտունիում. զոհերն ու վիրավորները 17–18–ամյա երիտասարդներ են

Վթարի հետևանքով 18 և 17-ամյա ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Այս գիշեր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Մարտունի-Մադինա ավտոճանապարհին: Կա 2 զոհ, երկու վիրավոր։ Բոլորը երիտասարդներ են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը:

Վթար Գեղարքունիքի մարզում. Jeep-ի ուղևորուհին տեղում մահացել է. լուսանկար

«911» ծառայությունը տեղեկությունը ստացել է գիշերը՝ ժամը 02:54-ին: Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Մարտունի-Մադինա ավտոճանապարհի 11-րդ կմ-ին 18-ամյա Մովսես Խաչատրյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի դաշտամիջյան հատված, շրջվել և բռնկվել: Վարորդը տեղում մահացել է:

Վարորդից բացի մեքենայում եղել է 3 ուղևոր: Փրկարարները վարորդի դին և տուժածներին մոտեցրել են շտապօգնության մեքենային: Մարտունու ԲԿ են հոսպիտալացվել 18-ամյա Դավիթ Ղալաչյանը Գարիկ Հ.-ն և 17-ամյա Արսեն Ս.-ն:

Սարսափելի վթար Արմավիրի մարզում. մոտոցիկլետի վարորդը տեղում մահացել է

Հիվանդանոցում բժիշկները գրանցել են Դավիթ Ղալաչյանի մահը, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը գնահատել միջին ծանրության։

ՀՀ ոտիկանությունից տեղեկացնում են, որ բոլոր 4 երիտասարդները Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ են։