Տոնական հրավառությունից հետո Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում հրդեհ է բռնկել

Հրդեհի մասին ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման մեկ խումբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Երևանում տոնական հրավառությունից հետո հրդեհ է բռնկել Հաղթանակից զբոսայգու հարակից տարածքում` Մատենադարանի և Սարալանջի միջև ընկած հատվածում: Sputnik Արմենիային այս մասին հայտնեցին ԱԻՆ նախարարության 911 ծառայությունից:

Տոնական հրավառությունից հետո Հաղթանակի զբոսայգու հարակից տարածքում հրդեհ է բռնկել

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման մեկ խումբ:

Ողբերգական վթար Մարտունիում. զոհերն ու վիրավորները 17–18–ամյա երիտասարդներ են

Հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվել, 23:03 հրդեհը մեկուսացվել է: Այրվել է շուրջ 4000 քառակուսի մետր խոտածածկ տարածք, տուժածներ կամ վնասված շենք, շինություններ չկան: Թե որն է եղել հրդեհի բռնկման պատճառը, արդյոք հրավառությունը կարող էր կրակի բռնկման պատճառ լինել, դեռևս հայտնի չէ:

Նշենք, որ այսօր Երևանը դարձավ 2801 տարեկան։ 22.00-ին Երևանի երկինքը լուսավորվեց վարչական շրջանների միաժամանակյա հրավառությամբ

Ողբերգական դեպք Երևանում. հիվանդանոց տեղափոխված 21–ամյա աղջիկն արդեն մահացած էր