ՌԱԴԻՈ

Պետրոսյան. «Քրդական խնդիրը Թուրքիայի համար դարձել է էքզիստենցիալ սպառնալիք»

Թուրքիան հաջորդ քայլով ցանկանում է հենակետեր ստեղծել հյուսիսային Սիրիայում, բայց այլ նպատակ էլ ունի։
Sputnik
Պետրոսյան. «Քրդական խնդիրը Թուրքիայի համար դարձել է էքզիստենցիալ սպառնալիք»

Եթե Միացյալ Նահանգները մերձավորարևելյան խնդիրներին նայում է իրանական խնդրի պրիզմայով, ապա Թուրքիան նույն տարածաշրջանային զարգացումներին նայում է քրդական խնդրի պրիզմայով, ըստ այդմ՝ հաճախ որոշակի իրողություններ չեն դիտարկվում օբյեկտիվորեն, ինչպես կա իրականում: Sputnik Արմենիային այս մասին ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, քրդագետ-միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը։

Սաֆրաստյան. «Փախստականների հարցում Թուրքիան Արևմուտքի հանդեպ դիմում է շանտաժի»

«Ինքնին փոխվում են շեշտադրումները, քանզի եթե Թուրքիան քրդական տեսանկյունից է նայում խնդրին, ապա այդտեղ տեսնում է հստակ իրեն ուղղված սպառնալիք: Ավելին՝ քրդական խնդիրը Թուրքիայի համար դարձել է էքզիստենցիալ սպառնալիք»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ փորձագետի՝ Դեմոկրատական միություն կուսակցությունը Թուրքիայի կողմից դիտվում է որպես PKK-ի մասնաճյուղը Սիրիայում, որի կորիզը համարվում է հենց Դեմոկրատական միության ռազմական թևը: Նշված կուսակցությունը Սիրայի հյուսիսարևելյան շրջաններում դարձել է վճռորոշ ու ամենածանրակշիռ ուժը:

«Հրամանը շուտով կստորագրեմ». Թրամփը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ է կիրառելու

«Թուրքիան վախենում էր, որ Աֆրինը, Քոբանին ու Հասեկեն կմիանան, հետևաբար անցավ գործի: Թուրքիան Աֆրինում խնդիրը լուծել էր և ցանկանում է ինքնավարության ձգտող կառույցները վերացնել նաև Հասեկեում և Քոբանիում՝ կասեցնելով վերջիններիս լեգիտիմացման գործընթացը»,- նշեց Պետրոսյանը:

Քրդագետ-միջազգայնագետի կարծիքով՝ Թուրքիան հաջորդ քայլով ցանկանում է հենակետեր ստեղծել հյուսիսային Սիրիայում, իսկ ներխուժման երրորդ նպատակը այդ տարածքների դեմոգրաֆիական պատկերի փոփոխությունն է` նախընտրելի տարբերակով:

«5 րոպե Արմեն Դուլյանի հետ». Թուրքիա. կատվի խաղ՝ 3 մկների հետ