Օծանելիքի աշխարհի լեգենդ Քյուրքջյանը Մոսկվայում է․ Լիտվինովան լուսանկար է հրապարակել

52-ամյա դերասանուհին լուսանկար է հրապարակել և գրել․ «Մոսկվա է ժամանել Ֆրանսիսը՝ օծանելիքի աշխարհի լեգենդը»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Հայտնի դերասանուհի և ռեժիսոր Ռենատա Լիտվինովան Մոսկվայում հանդիպել է ավելի քան 80 բույրի հեղինակ Ֆրանսիս Քյուրքջյանի հետ, որը մեկնել է ՌԴ մայրաքաղաք՝ իր Maison Francis Kurkdjian ապրանքանիշի 10-ամյակը տոնելու։

Քլոե Քարդաշյանը Հայաստան չի ժամանել, սակայն քույրերից «վրեժ է լուծել» զուտ հայկական ձևով

52-ամյա դերասանուհին Instagram-ում լուսանկար է հրապարակել ընթրիքից, որը տեղի է ունեցել Մոսկվայի էլիտար ռեստորաններից մեկում։ Նա գրել է․ «Մոսկվա է ժամանել Ֆրանսիսը՝ օծանելիքի աշխարհի լեգենդը»։ Թեև Ֆրանսիսն ընդամենը տարեկան է, բայց հասցրել է իսկական լեգենդ դառնալ օծանելիքի աշխարհում։

Ռենատան ընթրիքի համար ընտրել է սև նրբաճաշակ զգեստ՝ լրացնելով կերպարը ականջօղերով և վզնոցով։

«Աշխարհում այլ տեղ չկա, որտեղ հիմա կցանկանայի լինել». Քիմ Քարդաշյանը` Երևանում

Լեգենդար պարֆյումերը մեկնել է Մոսկվա, որպեսզի անձամբ հանդիպի իր ստեղծած բույրերի երկրպագուների հետ։

Անկառավարելի նախանձ, կամ Gucci–ի ցուցադրությանը մասնակցած հայուհին շատ բան բացահայտեց