ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի - Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր՝ Երևան քաղաքի հիմնադրման 2801-ամյակի օրն այցելել է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանին՝ նրան պատվավոր քաղաքացու հավաստագիր հանձնելու համար: Այս մասին քաղաքապետը գրել է Facebook-ի իր էջում:
«Երևանի պատվավոր քաղաքացու հավաստագիրը հանձնեցի մեր փայլուն արտիստ Երվանդ Մանարյանին։ Երջանիկ եմ, որ ինձ բախտ վիճակվեց կատարել այս պատվաբեր հանձնառությունը»,- գրել է քաղաքապետը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-ին Երևանի քաղաքապետի առաջարկով ավագանին միաձայն քվեարկությամբ Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհեց:
Իսկ 2018 թ-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` հայ մշակույթի բնագավառում ունեցած ծանրակշիռ վաստակի համար Երվանդ Մանարյանին ժողովրդական արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել։
Արմեն Սարգսյանն այցելել է Երվանդ Մանարյանին. մտերմիկ զրույց սիրված արտիստի բնակարանում
Երվանդ Մանարյանը ծնվել է 1924թ–ին Իրանում։ 1946 թվականին ներգաղթել է Հայաստան։ Նկարահանել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմեր, ինչպես՝ «Հայկական մանրանկարչություն», «Միքայել Նալբանդյան», «Կառամատույցի կրպակը», «Լույս», «Դեղերի ծնունդը», «Նորից եկավ ամառը» և այլն։ Սցենարներ է գրել «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլ ֆիլմերի համար։
Գյումրու պատվավոր քաղաքացիների թիվն ավելացավ 2-ով. Կոմանդոսի ու Մլքեյանի խոստովանությունը