ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Կրասնոյարսկի երկրամասում ամբարատակի քանդվելու հետևանքով մահացել է 13 մարդ, ևս 15-ը համարվում է անհետ կորած, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ հաղորդվել է վեց մահացածի մասին։ Երեք տուժած հիվանդանոցում է` ծայրահեղ ծանր վիճակում։
Գործակալության տեղեկությունների համաձայն, 19 մարդ դիմել է բուժօգնություն ստանալու համար։ Դեպքի վայր են ժամանել ՔԿ աշխատակիցներ։
Երևանի կենտրոնում տեղի ունեցած փլուզումը պետք է դաս լինի․ Մեսչյան
Սեյբա գետի վրայի ամբարտակը քանդվել է հոկտեմբերի 19-ի գիշերը։ Միջադեպի հետևանքով ջրի տակ են անցել աշխատողների վագոն-տնակները, որոնցում կարող էր լինել մինչև 80 մարդ։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հաղորդել է երկրամասի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը, Կրասնոյարսկի երկրամասի Կուրագինի շրջանի ոսկի արդյունահանող արտելի ամբարտակը կարող էր փլուզվել մաշվածության պատճառով։ Միաժամանակ, պարզ չէ՝ ով պետք է հետևեր ամբարտակի վիճակին, քանի որ Ռոստեխնադզորի Ենիսեյան վարչությունից գործակալությանը հայտնել են, որ այն չի եղել հսկողության ենթակա օբյեկտների ցուցակի մեջ։
Ամբարտակի քանդվելու փաստով քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի ՔՕ 216 հոդվածի 3-րդ մասով։ Քննչական կոմիտեի կենտրոնական աշխատակազմից Կրասնոյարկ են ուղարկվել աշխատակիցներ, որոնք պետք է օգնեն հետաքննել արտակարգ պատահարի հանգամանքները։