«Հարսնացու և ազատ կին»․ Լեդի Գագան բաժանվել է զուգընկերոջից

Ավելի վաղ խոսակցություններ էին պտտվում, թե սկանդալային երգչուհին սիրավեպ է սկսել դերասան Բրեդլի Կուպերի հետ։ ԶԼՄ–ների տեղեկություններով՝ հենց նա է պատճառ դարձել, որ գեղեցկուհի Իրինա Շեյքն ու դերասանը բաժանվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի — Sputnik. Ամերիկյան երգչուհի Լեդի Գագան, որը հայտնի է սկանդալային ոճով և արարքներով, բաժանվել է ընկերոջից՝ 37-ամյա Դենի Հորտոնից։ Այս մասին հայտնում է US Weekly-ն՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Լուրը հաստատել է նաև երգչուհին։ Նա Instagram սոցիալական ցանցում սելֆի է հրապարակել իր ընկերուհու երեկույթից՝ լուսանկարի տակ գրելով․ «Հարսնացու և ազատ կին»։

«Հարսնացու և ազատ կին»․ Լեդի Գագան բաժանվել է զուգընկերոջից

Հատկանշական է, որ 33-ամյա երգչուհին իր ձայնային ռեժիսորի հետ սկսել էր հանդիպել ընդամենը երեք ամիս առաջ։

Լեդի Գագան «թռել» է երկրպագուի գիրկն ու ընկել բեմից. տեսանյութեր

Ավելի վաղ ռուսալեզու օգտատերերը ֆլեշմոբ էին սկսել և մեկնաբանություններով ողողել Լեդի Գագայի ինստագրամյան էջը: Ամեն ինչ սկսվել էր այն վարկածից, որ դերասան Բրեդլի Կուպերի և ռուս մոդել Իրինա Շեյքի բաժանման պատճառը սկանդալային երգչուհի Լեդի Գագան է: Այդ բամբասանքներից ելնելով` Instagram–ի ռուս օգտատերերը «պատերազմ» էին հայտարարել երգչուհուն:

Անհավանական Լեդի Գագան և 7–աչքանի Էզրան. ով ինչ տեսքով է ներկայացել Met-Gala–2019–ին