Արցախի նախագահը մասնակցել է Նռան փառատոնին

Արդեն երրորդ անգամ Արցախի Մարտունի քաղաքում անցկացվում է Նռան փառատոնը: Այն նպատակ ունի ոչ միայն խթանել զբոսաշրջության զարգացումն այս շրջանում, այլև օգնել նռան մշակությամբ զբաղվողներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Այսօր Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մարտունի քաղաքում անցկացվող Նռան փառատոնին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«Միշա, Սերժ ու Արցախ». փոքրիկ ղարաբաղցին երգել է Թանկյանի հետ. տեսանյութ

Նախագահ Սահակյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված ապրանքներին, մասնակիցների հետ զրուցել տարբեր հարցերի մասին:

«Ժենգյալով հացի փառատոն». Արցախի նոր այցեքարտը

Նշենք, որ ամենամյա դարձած փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2017 թվականին: Փառատոնի նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կընձեռվի  նռան մշակմամբ և վերամշակմամբ զբաղվողներին կազմակերպել իրենց արտադրության իրացումը, կատարել փորձի փոխանակում: Փառատոնը նաև զբոսաշրջային նշանակություն ունի: Կազմակերպիչների կարծիքով՝ ամենամյա գունեղ այս տոնն առիթ է, որպեսզի տարբեր կողմերից զբոսաշրջիկները գան Մարտունի: