Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել

Հիսուներեքամյա մասնագետը «Տամբովում» էր աշխատում այս տարվա ապրիլից։ Վեց ամսվա ընթացքում թիմը կարողացավ պահպանել առաջատարի դիրքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի – Sputnik. «Տամբով» ֆուտբոլային ակումբի ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը հրաժարական է տվել Ռուսաստանի առաջնության 13-րդ տուրում «Ուրալի» հետ խաղից հետո։ «Матч премьер» հեռուստաալիքի եթերում այս մասին ասել է հաղորդավար Դմիտրի Դերունեցը։

Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է ներկայացրել. նա խոսել է իր բարդ որոշման մասին

53 տարեկան մասնագետը «Տամբովում» էր աշխատում այս տարվա ապրիլից, թիմն այս ընթացքում կարողացավ առաջատարի դիրքը պահպանել առաջին դիվիզիոնում և դուրս գալ Ռուսաստանի պրեմիեր լիգա։

Հարված գլխով. ֆուտբոլիստը հաղթական գոլը խփել է խաղադաշտի սեփական կեսից. տեսանյութ

«Տամբովն» իր 8 միավորով մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։

«Վերադառնում եմ». Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել

Գրիգորյանի մարզչական կարիերան սկսվել է կանանց ֆուտբոլում։ Նա չորս անգամ Ռուսաստանի չեմպիոն է դարձել, խաղացել է կանանց Չեմպիոնների լիգայում, Պերմի «Զվեզդայի» հետ։ 2009 թվականին Գրիգորյանը գնացել է «Նիժնի Նովգորոդ», որի հետ առաջին դիվիզիոնի երրորդ տեղն է զբաղեցրել։ Մինչ 2017 թվականի հունվարն Ալեքսանդրը Ֆուտբոլի ազգային լիգայում էր, իսկ հետո անցավ «Անժի»։ Այնուհետև նա տեղափոխվեց մոսկովյան «Արարատ», իսկ ավելի ուշ` «Լուչ Էներգիա»։

Արմեն Գյուլբուդաղյանցի հրաժարականը ճի՞շտ որոշում էր հավաքականի համար