7 օր առաջնագծում. կրակոցների թիվն ավելացել է

Զորքերի շփման գոտում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1100 կրակոց:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հոկտեմբերի-Sputnik. Հոկտեմբերի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1100 կրակոց: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Ադրբեջանցիները շփման գծում դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկել. ԱՀ ՊԲ

Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՊԲ-ի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և անհրաժեշտ քայլեր ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

ԵԱՀԿ–ն կրկին դիտարկում կանցկացնի Արցախի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ`հոկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր ավելի քան 90 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 700 կրակոց: