Քաղբանտարկյալ Փաշինյանն ապօրինի կերպով զրկված էր նամակագրության իրավունքից. Կարապետյան

Վլադիմիր Կարապետյանի խոսքով` արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար եղած շրջանում քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանն ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Պատերազմ վիրտուալ տիրույթում. ինչպե՞ս Փաշինյանի կայքը հայտնվեց ադրբեջանցիների թիրախում

Այս մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որն այդ ժամանակ ՀԱԿ-ի արտաքին կապերի պատասխանատուն էր։

«Լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան տեղեկացնում եմ, որ քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը Հրայր Թովմասյանի արդարադատության նախարար լինելու ողջ ընթացքում ոչ մի հավելյալ երկարատև կամ կարճատև տեսակցություն չի ստացել:

Այդ շրջանի մամուլին հետևողները կարող են տեսնել, որ ընդհակառակը՝ Թովմասյանի նախարարության շրջանում քաղբանտարկյալ Փաշինյանն ապօրինի կերպով զրկված է եղել նամակագրության իրավունքից:

Հրայր Թովմասյանի դուստրերին ԱԱԾ–ում ունեցվածքի մասին հարցեր են տվել. պաշտպան

Նրա մոտից ապօրինի կերպով առգրավվել են անգամ թուղթ ու գրիչը: Այլ մանրամասներ ներկայացնելու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում»,–գրել է Կարապետյանը:

Նրա խոսքով` արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանին «Մայր Թերեզա» ներկայացնելու ոմանց փորձերը արժանի են մարդկային կարեկցանքի:

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

Նշենք, որ ՀՀԿ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն իր Facebook-յան էջում այսօր Հրայր Թովմասիանի աղջիկների հարցաքննության պատրվակով մի պատմություն էր հիշել, որտեղ ասվում էր, որ  հեռավոր 2011 թվականին, երբ Հրայր Թովմասյանն Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։

«Հրայրը պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երակարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հրայրը ճիշտ էր արել։ Նա վաղն էլ, վստահաբար, նույնը կանի։ Ես դա գիտեմ։ Ու էլի ճիշտ կանի։ Այդպես է մարդը հաղթում»,–գրել էր Ֆարմանյանը։

Հիշենք, որ հոկտեմբերի 17–ին ԱԱԾ աշխատակիցներն այցելել էին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայրական տուն, ՍԴ նախագահի հայրն ու դուստրերը հոկտեմբերի 18–ին ԱԱԾ են կանչվել։ Հրայր Թովմասյանի աջակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել ԱԱԾ շենքի մոտ։ Այս ամենը բողոքի ալիք էր բարձրացրել նաև սոցիալական ցանցերում, անգամ նրան չաջակցողները գրում էին, որ հորն ու դուստրերին գործին խառնելը սխալ քաղաքականություն է։

Հիշեցնենք նաև, որ 2008 թ.–ի մարտի 1–ի իրադարձություններից հետո, որի ժամանակ 10 մարդ զոհվեց, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: