ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ռուս պրանկերներ Վովանը և Լեքսուսը այս անգամ «օյին են խաղացել» Ալյասկայի նահանգապետ Մայք Դանլիվիի գլխին։ Նրանք զանգահարել են նահանգապետին Ուկրաինայի նախկին վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի և ԱՄՆ–ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիի անունից և վախեցրել` ասելով, թե Ռուսաստանը Ալյասկան խլելու է ԱՄՆ–ից։
Պրանկերները պատմել են նահանգապետին, որ Մոսկվան ծրագրում է հանրաքվե անցկացնել Ալյասկան Ռուսաստանի
«Շնորհակալություն տեղեկության համար, մենք կփոխանցենք Վաշինգտոնի հատուկ ծառայություններին», – ասել է նրանց նահանգապետը։
Թե երբ է տեղի ունեցել զրույցը, չի հաղորդվում, բայց այն այսօր հրապարակվել է Vovan222prank–ի YouTube–ի ալիքում։
«Փաշինյանն իրավացի է մեր հարցում». պրանկերը պատմում է հայ վարչապետի անունից զանգելու մասին
Վլադիմիր Գրոյսմանն Ուկրաինայի վարչապետի պաշտոնում աշխատել է 2016թ.–ի ապրիլից մինչև 2019թ.–ի ապրիլ։ Վալերի Չալին Ուկրաինայի դեսպանի պաշտոնում աշխատել է 2015թ–ի հուլիսից մինչև 2019թ–ի հուլիս։