Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Տարածաշրջանում տեղի են ունենում բուռն զարգացումներ և Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի, նաև այդ մասին են խոսելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունենում Անվտանգության խորհրդի նախապես պլանավորված նիստը, տեղեկացնում է վարչապետի կայքը:

Հայաստանը դե ֆակտո պատերազմի մեջ է. Անվտանգության խորհրդի քարտուղար

«Մեր նիստի հետ համընկել են տարածաշրջանում տեղի ունեցող բուռն զարգացումներ, և մենք այսօր քննարկումներ կունենանք նաև այդ կապակցությամբ: Իհարկե, մտքեր, տեղեկատվություն կփոխանակենք վերջին շրջանում մեր ունեցած միջազգային շփումների վերաբերյալ, նաև քննարկումներ կունենանք Արցախի խնդրի խաղաղ կարգավորման ընթացիկ իրավիճակի վերաբերյալ»,–ողջունելով ներկաներին՝ ասել է վարչապետը:

Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը լարվել է. Անվտանգության խորհրդի նիստ է կայացել

Նա նշել է, որ Անվտանգության խորհրդի նիստերը շատ կարևոր են, քանի որ անվտանգության հետ կապված հարցերի համատեքստում նաև տնտեսական ու քաղաքական բնույթի որոշումներ ենք կայացվում։ Փաշինյանը համոզված է, որ Անվտանգության խորհրդի կայացրած որոշումները կծառայեն Հայաստանի անվտանգության և բարեկեցության հետագա մակարդակի բարձրացմանը։