Կենտրոնական զինվորական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է

Բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում` պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում, որի պատճառով բուժօգնության ծավալները խիստ սահմանափակվել են, և որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Նիկոլ Փաշինյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ

Ինչն է մտահոգել Նաիրա Զոհրաբյանին. նա զինվորական հոսպիտալ է այցելել

«Մինչև վերանորոգման ավարտը և հոսպիտալի բնականոն աշխատանքների վերականգնումը զինծառայողների ընտանիքի անդամների, երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակառուների, մարտական գործողությունների մասնակիցների և զինծառայողներին հավասարեցված անձանց բուժօգնությունը կկազմակերպվի քաղաքացիական բժշկական հաստատություններում` պետության կողմից երաշխավորված բուժօգնության կազմակերպման ծրագրի շրջանակներում»,–գրել է Հովհաննիսյանը։

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել Կենտրոնական զինվորական հոսպիտալ

Պն խոսնակը հավելել է, որ ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական ծառայության զարգացման շրջանակներում մշտապես իրականացվում են հոսպիտալների շենքային պայմանների բարելավման և գործիքային վերազինման աշխատանքներ։