ՌԱԴԻՈ

«Իրականում». Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու փաստարկը Եվրոպան թող մատի փաթաթան դարձնի

Իրականում Սիրիայում տեղի ունեցողն ու Թուրքիայի վարքագիծը անհանգստացնում է միջազգային հանրությանը: Գլոբալ քաղաքականությունը զգայուն է. ամեն կտրուկ քայլ կարող է ամեն ինչ տակնուվրա անել: Իսկ Էրդողանը իր ներքաղաքական դիրքերը ամրապնդելու համար հենց կտրուկ քայլերի է դիմում:
Sputnik

Միացյալ Նահանգենրին վիրավորելով, ՆԱՏՕ-ական իր գործընկերներին վախեցնելով, Սիրիա ներխուժելով ու քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելով՝ Էրդողանը հենց համաշխարհային քաղաքականությունը սասանող կտրուկ քայլերին է դիմում: Ավելին. երբ Էրդողանը սպառնում է, որ «շլյուզները» կբացի ու համարյա թե 4 միլիոն փախստականի ճանապարհ կդնի դեպի Եվրոպա, եվրոպացիների ծնկներն սկսում են դողալ:

«Իրականում». Թուրքիայի՝ Սիրիա ներխուժելու փաստարկը Եվրոպան թող մատի փաթաթան դարձնի
Հեղինակ՝ Արման Վանեսքեհյան