ՀՀ ԶՈւ-ում կազմավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք

Ստորաբաժանման նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմում ձևավորվել է կին զինծառայողների հետ տարվող աշխատանքի բաժանմունք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Կենտրոնական զինվորական հոսպիտալի որոշ բաժանմունքներում բուժական գործընթացը դադարեցվել է

Նորաստեղծ ստորաբաժանման գործունեության նպատակն է զինված ուժերում կանանց զինծառայության կազմակերպման և հավասար հնարավորությունների ապահովման վերաբերյալ ուսումնասիրությունների անցկացումն ու վերլուծումը, բարձրացված հարցերի ու խնդիրների լուծման ուղղությամբ առաջարկությունների ներկայացումը: