ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Հայկական խոհանոցի բոլոր համերը, գույներն ու բույրերը միս ու արյուն են ստացել դիզայներ Միկա Դանիելյանի հավաքածուում, որը երեկ ցուցադրվեց Gastro-couture նախագծի շրջանակում։
Նրբաճաշակ սպասքավորումը և հայկական արքայական խնջույքների ժամանակ ուտեստների մատուցման արվեստը, ավանդական խոհանոցի ճաշատեսակները` հարիսայից մինչև տոլմա, շքեղ պարահանդեսի էթիկան և էսթետիկան դարձել են դիզայների գլխավոր մուսաները և «բարձրացել» պոդիում։
Գրիգոր Ջաբոթյանը խելքահան է անում նորաձևությանը հետևող կանանց, անգամ`թագուհիներին
«Խոհարարությունն ու նորաձևությունը արվեստ են և միավորվել են այս հավաքածուում։ 42 զգեստներից 11–ում մենք ձևերի և կտորների միջոցով ներկայացրել ենք ավանդական ճաշատեսակները», – նշել է դիզայները` ցուցադրության տեսանյութը հրապարակելով Instagram–ում։
Նախագծի նախաձեռնողներից մեկը` Դավիթ Երեմյանը Sputnik Արմենիային ասաց, որ Gastro couture նախագծի միջոցով ներկայացվում են հայկական խոհանոցն ու դրա հնարավորությունները։ Նա կարծում է, որ խոհարարության և նորաձևության համադրությունից արվեստի նոր ուղղություն է ծնվում։
«Սա լավ հնարավորություն է ցուցադրելու, որ խոհարարությունը կարող է նորաձև լինել», – նշեց նա։
Քիթ, ականջ, կուրծք, հիմա էլ`սեռական օրգաններ. պլաստիկ վիրաբուժության նորաձևությունը
Նախագծի նպատակն է պահպանել և ներկայացնել հայկական խոհանոցի ու հյուրընկալության ավանդույթները և հանրահռչակել այն։ Այն ուղղված է նաև հայկական բարձր նորաձևության ավանդույթի զարգացմանը։ Gastro couture–ը նախաձեռնել են Yeremyan projects–ը և Harmony Yerevan–ը։