ՌԱԴԻՈ

Գրիգորյան. «Շարժական կլինիկայի ծառայությունները հնարավորինս կմոտեցվեն շահառուներին»

ՀՀ ԱՆ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՌԴ-ից Հայաստանին փոխանցված երրորդ շարժական կլինիկայի թեմային։
Sputnik
Գրիգորյան. «Շարժական կլինիկայի ծառայությունները հնարավորինս կմոտեցվեն շահառուներին»

Ռուսաստանի Դաշնության օգնության ծրագրի շրջանակում իրականացվում են մի շարք ծրագրեր, գործընկեր կազմակերպությունների միջոցառումներ, որոնք են ՄԱԿ-ի ՁԻԱՀ-ի միացյալ ծրագիրը և «Ինֆոսվյազ» հիմնադրամը: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱՆ ՁԻԱՀ–ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը։ 

ՄԻԱՎ վարակակիրների վիճակագրությունը Հայաստանում

«Վերջիններիս օժանդակությամբ իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունը Հայաստանում ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենախոցելի խմբի՝ աշխատանքային միգրանտների, նրանց ընտանիքների անդամների և համայնքի բնակիչների շրջանում ՄԻԱՎ-ի և արյան ճանապարհով փոխանցվող այլ վարակների վերաբերյալ հետազոտությունների տրամադրումն է, խորհրդատվությունը, և այդ ամենը իրականացվում է առողջապահական ծառայությունների փաթեթի շրջանակներում: Այդ ծառայությունները հիմնականում տրամադրվում են հենց այդ շարժական կլինիկաներում, ինչպես նաև գյուղական ամբուլատորիաներում»,-նշում է Սամվել Գրիգորյանը: 

ՄԻԱՎ, տուբերկուլյոզ, ժանտախտ. պատճառը ներսի ու դրսի «խոպանչինե՞րն» են

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ շարժական կիլինիկաների օգտագործման նպատակն այն է, որ ծառայությունները հնարավորինս մոտեցնեն շահառուներին ոչ միայն Երևանում, այլ նաև գյուղերում: 

«Բժշկական կազմակերպություններ դիմելու մոտեցումը և ընդհանրապես մշակույթն այնպիսին է, որ մարդը բժիշկներին դիմում է, երբ գանգատներ է ունենում, իսկ մեր աշխատանքի ուղղվածությունը կանխարգելիչ բժշկության մոտեցումներն են, երբ մարդկանց հնարավորություն է տրվում անկախ գանգատների առկայությունից` անցնել հետազոտություն, որովհետև կան ռիսկի որոշակի գործոններ, վարակվելու վտանգներ»,- նշում է Սամվել Գրիգորյանը: 

Կենտրոնի տնօրենի փոխանցմամբ՝ գրավիչն այն է, որ սա միայն ՄԻԱՎ-ի հետազոտություն չէ: Նրանք, ովքեր կոմպլեքսավորված են ու սովորաբար չեն դիմում բժիշկներին, այս մոդելով կարող են անցնել առողջապահական ծառայությունների լայն սպեկտրով, ինչը կտա նաև ավելի նեղ և ուղղորդված մասնագիտական բուժօգնության հնարավորություն: