Երեխաներին ընկերներ են պետք. «Լավագույն ներառական պրակտիկաները» փառատոնը`Հայաստանում

Երկու օր շարունակ մայրաքաղաքի կենտրոնում կկայանան ներառական միջոցառումներ` Թաթարստանից ժամանած հատուկ հյուրերի մասնակցությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Երևանում հոկտեմբերի 19-20–ը տեղի կունենա «Լավագույն ներառական պրակտիկաները Հայաստանում» առաջին միջազգային փառատոնը։ Կատարվելիքի մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պատմեց «Ներառական ընտանիք» նախագծի հիմնադիր Աննա Գրիգորյանը։

«Հայաստանում ապրող խնդիրներ ունեցող երեխաների ծնողները պետք է սովորեն ակտիվ լինել և օգնել իրենց երեխաներին` չնայած բոլոր բարդություններին։ Այդ երեխաները պետք է ապրեն լիարժեք կյանքով, իսկ դրա համար նրանց ընտանիքները նախ պետք է ապրեն նման կյանքով։ Մեր փառատոնն ուղղված է հենց դրան», – ասաց Գրիգորյանը։

Երեխաներին ընկերներ են պետք. «Լավագույն ներառական պրակտիկաները» փառատոնը`Հայաստանում

«Ներառականություն հանուն ներդաշնակ հասարակության» կազմակերպության հիմնադիր Սուսաննա Հովեյանը նշեց, որ փառատոնը իր շուրջ համախմբել է տարբեր երկրների փորձագետների։ Միջոցառման նպատակն է զարգացնել ներառականության գործընթացի զարգացման և արդյունավետության բարձրացման ռազմավարական ծրագիր։

Երեխաներին ընկերներ են պետք. «Լավագույն ներառական պրակտիկաները» փառատոնը`Հայաստանում

«Մենք ուզում ենք ծնողների և փորձագետների հետ միասին տոնի վերածել փառատոնը, որպեսզի այն վառ և ուրախ լինի երեխաների ու բոլոր մասնակիցների համար», – նշեց Հովեյանը։

Inclusive Practices–ի հիմնադիր և IACD տնօրեն Անաստասիա Մատվիևսկայան կարևոր է համարում ներառական միությունների զարգացման գործում աջակցություն ցուցաբերելը, ինչպես նաև առանձնահատկություններ ունեցող երեխաներին սատարելը։

Երեխաներին ընկերներ են պետք. «Լավագույն ներառական պրակտիկաները» փառատոնը`Հայաստանում

«Սոցիալական գործընթացի առաջընթացի հիմնական շարժիչները, կազմակերպիչները և ոգեշնչողները հենց զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների ծնողներն են։ Միությունները կարևոր են երեխաներին ակտիվ սոցիալական կյանք ներառելու համար, չէ՞ որ բոլոր երեխաներն ընկերների կարիք ունեն», – եզրափակեց Մատվիևսկայան։

Հիվանդները ոտքի կկանգնեն. հայ ինժեներներն ու բժիշկները «կախարդական» սարք են ստեղծել

Նշենք, որ փառատոնի առաջին օրը ստեղծագործական կլինի և կմեկնարկի փողոցային ֆլեշմոբներով։ Տեղի կունենա համերգ` ներառական խմբերի մասնակցությամբ։ Կներկայացվեն Հայաստանի ներառական թատրոնների երեք ներկայացումներ, իսկ Թաթարստանի «հիվանդանոցային ծաղրածուները» կանցկացնեն վարպետության դասեր։ Կբացվի տարբեր վերականգնողական կենտրոնների ներկայացուցիչների աշխատանքների ցուցահանդես, որի շրջանակում աուտիզմով երեխաները կանցկացնեն վարպետության դասեր։ Երկրորդ օրը` սեպտեմբերի 20–ին, կլինի մեծ ներառական մարզական ծրագիր. քվեստեր, խաղեր և այլն։ Փառատոնը կփակի գալա համերգը` աստղերի և ներառական խմբերի մասնակցությամբ։