Ազնավուրի որդին ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Հայաստանում

Շառլ Ազնավուրի որդին` Նիկոլա Ազնավուրը, նշել է, որ Գյումրին իրենց ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Աշխարհահռչակ ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի կրտսեր որդին՝ Նիկոլա Ազնավուրը, ընտանիքով մշտական բնակության է տեղափոխվել Հայաստան: Նիկոլան և նրա կինն այս մասին ասել են Գյումրիում լրագրողների հետ զրույցում: «Մենք արդեն տեղափոխվել ենք և ապրում ենք Հայաստանում»,- ասել է Նիկոլա Ազնավուրի կինը՝  Քրիստինա Սարգսյանը:

Ազնավուրի որդին ընտանիքով մշտական բնակություն է հաստատել Հայաստանում

«Գյումրին մեր ընտանիքի համար կարևոր նշանակություն ունի: Ուրախությամբ ենք գալիս Գյումրի, և այս այցն առաջին անգամ չէ»,-նշել է Նիկոլա Ազնավուրը:

Ազնավուրի որդին դուդուկ է նվիրել Ֆրանսիայի նախագահին. լուսանկար

Հիշեցնենք` Նիկոլա Ազնավուրն առաջին անգամ Հայաստան էր ժամանել 2015թ.–ին Շառլ Ազնավուրի հետ` Երևանում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի առիթով։

Շառլ Ազնավուրի մահից հետո Նիկոլան ղեկավարում է «Ազնավուր հիմնադրամը», որի միջոցով բարեգործական ծրագրեր է իրականացնում Հայաստանում։

«Շառլը»՝ Հոլիվուդում. ամերիկացիներն առաջինը կտեսնեն Ազնավուրի կյանքի մասին մյուզիքլը