Ամերիկացի կորած մոդելին գտել են անապատում, բետոնով լցված արկղի մեջ

24-ամյա մոդելի որոնողական աշխատանքները 5 ամիս են տևել։ Ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել թունավորվելու հետևանքով, որից առաջ նրան փորձել են խեղդամահ անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի – Sputnik. Ամերիկացի մոդել Էսմերալդա Գոնսալեսին մահացած են գտել Նևադա անապատում։ Նրա մարմինը դրված է եղել բետոնով լցված փայտե արկղում, հայտնում է Las Vegas Review-Journal–ը։

Մոդել և փոփ աստղ Սոլլին մահացել է 25 տարեկանում. հրապարակվել է նրա վերջին տեսանյութը

24-ամյա մոդելի որոնողական աշխատանքները 5 ամիս են տևել։ Ոստիկանությունը պարզել է, որ աղջկա մահը վրա է հասել թունավոր նյութով թունավորվելու հետևանքով, որից առաջ նրան փորձել են խեղդամահ անել։

Սպանության կասկածանքով կալանավորվել է նրա 45-ամյա հարևան Քրիստոֆեր Պրեստիպինոն։ Քննության վարկածով, սպանության օրը Գոնսալեսը  հարևանի տանը թմրանյութեր է օգտագործել: Դրանից հետո նա սկսել է տարօրինակ պահվածք դրսևորել, և Պրեստիպինոն նրան կապել է մահճակալից:

Նոր սկանդալ. Victoria's Secret-ի մոդելները պահանջում են աշխատանքից ազատել լուսանկարիչներին

Երբ նա ազատել է Գոնսալեսին, աղջիկը հարվածել է նրա դեմքին, ինչից հետո տղամարդը փորձել է խեղդել նրան։ Սակայն մոդելը ուշքի է եկել, և  այդ ժամանակ հարևանը լողավազանը մաքրող հեղուկով թունավորել է աղջկան:

«Պրեստիպինոն բեռնատար է վարձել, մեջը դրել աղջկա դին և անապատ ուղևորվել», – հայտարարել է մեղադրող կողմը։

Իրավապահները կասկածում են, որ տղամարդը կարող էր հանցակից ունենալ, որի անունը Կասանդրա Բասկոնես է։ Սակայն վերջինը դեռ ազատության մեջ է գտնվում։