Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

Ցանցահենները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայքում հրապարակել են Իլհամ Ալիևի ելույթի տեսանյութը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոկտեմբերի — Sputnik. Ադրբեջանական հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը և այնտեղ հրապարակել Ադրբեջանի նախագահի ելույթը, որը հնչել է «Վալդայ 2019» համաժողովի ընթացքում։

Նորությունը վերնագրված է «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան» (Ալիևի հայտարարությունը համաժողովում)։

Ցանցահենները նաև գրություն են թողել. «Կոտրել են Ferid23–ը և LozariuS–ը»։

Նրանք նաև գրել են «Anti-armenia Team» հաքերային խմբի անունը։ Ադրբեջանական ԶԼՄ–ների հաղորդմամբ` այն գործում է 2011թ–ից։

Ադրբեջանցի հաքերները կոտրել են Հայաստանի վարչապետի կայքը. լուսանկար

«Փաշինյանը և Ալիևը ճաշի ժամանակ քննարկել են Ղարաբաղի հարցը». Վլադիմիր Կարապետյան

Նշենք, որ Ալիևը «Վալդայ 2019» համաժողովում հայտարարել է, թե Ղարաբաղը պատմական ադրբեջանական տարածք է, այնպես որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։

Նախքան Հայաստանին կոչ անելն Ալիևը պետք է հրաժարվի Ռամիլ Սաֆարովին հերոսացնելուց. ԱԳՆ