ՌԱԴԻՈ

Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, խնդիրը լուրջ է»

Հայաստանի հանքարդյունաբերողները կառուցվում են սխալ պատնեշներ, և պոչամբարներն ի սկբանե արդեն վթարային են լինում: 
Sputnik
Վարդանյան. «Պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, խնդիրը լուրջ է»

Փաստաբան, էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է պոչամբարների անվտանգության խնդրին և նշել, որ այդ մասին իրենք բազմիցս բարձրաձայնել են, խոսել Թեղուտի, Արծվանիկի պոչամբարների մասին: 

«Այնտեղ չեն գնում, ասում են` երկրաշարժը չի ազդել, ուրեմն լավ է, բայց իրականում այդպես չէ: Ջուրը պատնեշից թափվում, լցվում է կարտոֆիլի դաշտերի մեջ: Բոլոր պոչամբարները տեխնիկական անվտանգություն չեն ապահովում, և այս առումով խնդիրը լուրջ է»,- նշում է Վարդանյանը: 

Իրավաբան-էկոլոգի համոզմամբ՝ պետք է արվի տեխնիկական փորձաքննություն, ինչն առկա չէ: Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին օրենքում նշվում է շրջակա միջավարի փորձաքննության, ինչպես նաև տեխնիկական փորձաքննության մասին:

Թեղուտի հանքի պոչամբարի պատվարը չփլուզվեց անգամ երկրաշարժից. Փաշինյանի հակափաստարկները

Հատկապես վերջինը ձևական է արվում: Այդ պատճառով էլ կառուցվում են սխալ պատնեշներ, և պոչամբարներն ի սկբանե արդեն վթարային են լինում: 

«Թեղուտի պոչամբարի վերաբերյալ դեռ 10 տարի առաջ ասել ենք, որ այդ տեղում չի կարող պոչամբար լինել, որովհետև պատնեշը նեղ է, իսկ պոչամբարի տարածքը շատ լայն է, և այն իր ամբողջ ծավալով ճնշում է գործադրելու նեղ պատնեշի վրա՝ դառնալով վթարային: Այդպես էլ եղավ: Հանքը շահագործող ընկերությունն ընդունեց այդ փաստը, դադարեցրեց աշխատանքը և սնանկ ճանաչվեց»,- տեղեկացնում է Նազելի Վարդանյանը: 

Թեղուտի ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է 400 մլն ԱՄՆ դոլարը

Իրավաբան-էկոլոգի համոզմամբ՝ եթե հենց սկզբում արվի տեխնիկական ճիշտ փորձաքննություն, ապա թույլ չեն տա կառուցել այդ պոչամբարները: Այսօր էլ պատշաճ կերպով վերհսկողություն չի արվում, և ահազանգերն ու զգուշացումները մնում են անարձագանք: